Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

 Թեմա 8․  Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում։

Առաջադրանք․

  1. Ո՞վ էր Պարույր նահապետը։
    Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
  2. Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։
    40000 հետևակ և 8000 հեծյալ
  3. Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։
    Նրա օրոք թագավորության սահմաններն հասնում եին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա:
  4. Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։
    Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):
  5. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։
    Դարեհ I-ի կողմից թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրություններում Հայաստանը (հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հարմինույա, բաբելերեն՝ Ուրարտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։
  6. Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք
    Աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․թ․ա․ 522-486) բաժանել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։Հաճախ սատրապությունը համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, Եգիպտոս, Բաբելոն և այլն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկերեն Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Այան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Արևելքի երկրների բաժանումը սատրապությունների պահպանվել է նաև հետագայում՝ [[Ալեքսանդր Մակեդոնացու]], Սելևկյանների և Պարթև Արշակունիների տերություններում։ Հայաստանը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև բաժանվելուց (387) հետո կայսրությանն անցած հայկական հողերի մի մասում վարչական բաժանումները նույնպես կոչվել են սատրապություններ (տես Սատրապական իշխանություններ)։

Թողնել մեկնաբանություն